Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է Football365-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ծրագրում է Ուիլյամսին շաբաթական 384 հազար եվրո կամ տարեկան 4,6 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։
Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ուիլյամսի գործող պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատվում է 70 միլիոն եվրո: