Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները վստահ է, որ ակումբը կերկարաձգի պայմանագիրը հենակետային կիսապաշտպան Յոզուա Կիմմիխի հետ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։
«Ես լավատեսորեն եմ վերաբերվում իրավիճակին և հավատում եմ, որ նա նոր պայմանագիր կկնքի մեզ հետ»,- Հայների խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
30-ամյա Կիմմիխի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։ 22 տուրից հետո «Բավարիան» 55 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։