«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի իր վերջին մրցաշրջանը ակումբում: Բրազիլացու պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին, սակայն «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է գալիք ամառ բաժանվել դարպասապահից։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, նոր մրցաշրջանից «Լիվերպուլը» կարող է հույս դնել Գեորգի Մամարդաշվիլիի վրա, ով «Վալենսիայում» վարձավճարով է խաղում։ Ալիսոնն այս մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում՝ բաց թողնելով 18 գոլ և 9 դարպասը անառիկ պահելով։