Ջոնաթան Տան ընտրություն է կատարել «Բայերի» և «Բարսելոնայի» միջև

Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է լրագրող Ժորդի Բատալյան։

Ըստ աղբյուրի Ջոնաթան Տահը պատրաստվում է այս ամառ միանալ «Բարսելոնային» որպես ազատ գործակալ: «Բայերի» պաշտպանն ընտրել է «Բարսելոնան» որպես իր հաջորդ ակումբ, և քանի որ «Բավարիան» դուրս է եկել մրցավազքից, կատալոնացիները այժմ նրա տրանսֆերի միակ հավակնորդներն են: