Կարևոր նոր մանրամասներ են ի հայտ եկել Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սալահը զգում է, որ կարող է պայքարել եվրոպական գլխավոր տիտղոսների համար, ինչպես նաև այն վստահությունը, որ իրեն տվել է թիմի գլխավոր մարզիչ Արնե Սլոտը, ստիպել է ֆուտբոլիստին վերանայել հեռանալու որոշումը։

Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի ակումբները շարունակում են ամռանը Սալահին ձեռք բերելու ջանքերը։ Նրանք պատրաստ են նրան 200 միլիոն եվրոյից ավելի աշխատավարձով պայմանագիր առաջարկել երեք տարվա համար։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» պատրաստում է պայմանագրի երկարաձգման բարելավված առաջարկ՝ ֆուտբոլիստին համոզելու մնալու համար։

32-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 36 խաղում դարձել է 28 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։