Մայք Մենյանը նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ Մայք Մենյանի նոր պայմանագրի բոլոր փաստաթղթերը պատրաստ են, այն նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով։
Ֆրանսիացի դարպասապահի աշխատավարձը կլինի տարեկան 5 միլիոն եվրո։
«Ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն ստորագրել պայմանագիրը, և այն պաշտոնապես ուժի մեջ կմտնի», – ասել է Ֆաբրիցիո Ռոմանոն։