Կարևոր տեղեկություն Քրիստիան Էրիկսենի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» չի երկարաձգի պայմանագիրը դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ։ Հիշեցնենք, որ դանիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով մանկունիանցիների ղեկավարությունը մտադիր չէ թիմում պահել 33-ամյա խաղացողին, իսկ ամռանը նա կդառնա ազատ գործակալ։ Այս մրցաշրջանում Էրիկսենը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ Եվրո-2020-ի ժամանակ Էրիկսենը սրտի կաթված է ստացել հենց խաղադաշտում, սակայն բժիշկները նրան թույլ են տվել շարունակել կարիերան վիրահատությունից հետո։