Հանս-ԴԻտեր Ֆլիկ․ «Ես մտածում եմ հաղթանակի մասին»

Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Հանս-ԴԻտեր Ֆլիկը պատասխանել է «Ռայո Վալյեկանոյի» դեմ սպասվող հանդպիման մասին հարցերին։ Նրան հարցրել են՝ արդյո՞ք այս խաղն առանձնահատուկ կարևոր է թիմի համար։

«Ոչ, մեզ համար բոլոր խաղերը նույն նշանակությունն ունեն։ Մենք խաղալու ենք մեր սովորական ոճով։ Մենք պատրաստ ենք այս մարտահրավերին։ Ես մտածում եմ հաղթանակի մասին և ոչ թե առաջին տեղում լինելու մասին», – ասել է Հանս-Դիտեր Ֆլիկը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։