Կազեմիրոն վստահ է, որ Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայում կխփի 1000 գոլ։
«Ասում են, որ Պելեն հասել է դրան, բայց Կրիշտիանուն հաստատ հազար գոլ կխփի պաշտոնական խաղերում: Սա նրան դրդող մարտահրավերներից մեկն է։
Պետք է շարունակենք վայելել Կրիշտիանուի խաղը։ Իսկ Մեսսիի ու Նեյմարի խաղը։ Նրանք այլ, ավելի կատարյալ աշխարհում են։ Մինչ նրանք թոշակի անցնեն, մենք պետք է շարունակենք վայելել նրանց խաղը:
Ես բազմիցս խաղացել եմ Մեսսիի դեմ և չկարողացա ինքնուրույն կանգնեցնել նրան։ Ես ստիպված էի դիմել Մոդրիչի, Կրոսի կամ Ռամոսի օգնությանը։ Անկասելի. Ինչպես Կրիշտիանուն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը։