Կազեմիրո․ «Ես վստահ եմ, որ ամեն տարի նա 40 գոլ է խփելու»

Բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալում» հարմարվելու մասին.

«Այո, Մբապպեի համար հեշտ չէր, բայց նա արդեն ապացուցել է իրեն ու ես վստահ եմ, որ ամեն տարի նա 40 գոլ է խփելու։ Երիտասարդ խաղացողները, ինչպիսիք են Ռոդրիգոն, Միլիտաոն կամ Ֆեդե Վալվերդեն, որոնց խաղով և նվիրվածությամբ ես շատ եմ հիանում, գիտեն ինչպես սպասել այդ պահին: Եվ այս պահը ի վերջո գալիս է: Երիտասարդներին ավելի հեշտ է հարմարեցնել նոր խաղընկերների խաղին, եթե իհարկե վետերանները օգնեն նրանց», – ասել է Կառլոս Կազեմիրոն: