Կազեմիրոն անդրադարձել է իր ապագային

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն իր կարծիքն է հայտնել իր ապագայի մասին։ 32-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:

«Ես հարգում եմ «Մանչեսթեր Յունայթեդին» և շատ շնորհակալ եմ ակումբին։ Պայմանագրիս ավարտին մնում է մեկուկես տարի, և ես կցանկանայի վերանայել այն: Ես այստեղ ինձ հարմարավետ եմ զգում, երջանիկ եմ, ընտանիքս նույնպես։

Մենք հարմարվել ենք և խոսում ենք անգլերեն»,- ասել է Կազեմիրոն AS-ին։

Ընդհանուր առմամբ, Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 108 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 15-րդն է։