Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, որ նախկինում վնասվածք ստացած թիմի ֆուտբոլիստներ Լուկաս Վասկեսը, Անտոնիո Ռուդիգերը և Դավիդ Ալաբան կկարողանան խաղադաշտ դուրս գալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի երկրորդ խաղում։
«Նրանք լավանում են։ Նրանք կշարունակեն անհատական աշխատանքը մինչև երկուշաբթի, իսկ երեքշաբթի օրվանից կմարզվեն թիմի հետ։ Նրանք բոլորը պատրաստ կլինեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, այդ թվում՝ Լուկաս Վասկեսը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» ավարտվել է «Լոս Բլանկոների» հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։