Ալեքսանդր Իսակը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բարսելոնան» շարունակում է հետևել «Նյուքասլի» 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակի շուրջ ստեծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Դեկուն շվեդ ֆուտբոլիստին տեսնում է որպես 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող։ Ընդգծվում է, որ կատալոնական ակումբը ֆուտբոլիստի նկատմամբ սկսել է հետաքրքրություն ցուցաբերել դեռ 2020 թվականին, երբ նա հանդես էր գալիս «Ռեալ Սոսյեդադում»։

Այն ժամանակ իսպանական գրանդը չկարողացավ ձեռք բերել Իսակին՝ տնտեսական վիճակի պատճառով։ Այս մրցաշրջանում շվեդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: