Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, թե որ ֆուտբոլիստների հետ է «Միլանը» ցանկանում երկարաձգել պայմանագրերը

«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը տեղեկատվություն է տարածել ֆուբոլիստների հետ պայմանագիրը երկարաձգելու հետ կապված։

«Մենք նոր պայմանագրերի շուրջ բանակցություններ ենք վարում Թեո Էրնանդեսի և Մայք Մաինյանի հետ։ Նրանք երկուսն էլ շատ երջանիկ են այստեղ՝ «Միլանում», – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Միլանը» 41 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը: