Խաբի Ալոնսոն «Բավարիայի» դեմ խաղերում եզակի ռեկորդ է սահմանել

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն «Բավարիայի» դեմ խաղերում եզակի ցուցանիշ է գրանցել։ Իսպանացի մարզիչը բոլոր մրցաշարերում չի պարտվել «Բավարիայի» դեմ իր վեց պաշտոնական հանդիպումներից և ոչ մեկին։

Խաբի Ալոնսոն մյունխենյան ակումբի հետ խաղում երեք հաղթանակ է տարել և երեք ոչ-ոքի։ Նա Բունդեսլիգայի առաջին մասնագետն է, ով այսպիսի ցուցանիշ է գրանցել։

Բունդեսլիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մյունխենի «Բավարիան», որը 22 խաղից հետո ունի 55 միավոր։ «Բայերը» նույնքան խաղերից հետո 47 միավորով երկրորդ տեղում է։