Ուորեն Զաիր-Էմերին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի 18-ամյա կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Anfield Watch-ը։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալի հետ։

Ընդգծվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Լիվերպուլը» պատրաստ է վճարել ավելի քան 65 միլիոն եվրո։

Զաիր-Էմերին ՊՍԺ-ի սան է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։