Ռուբեն Ամորիմը պատասխանել է թիմի արդյունքների պատճառով հնարավոր հեռացման մասին հարցին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի արդյունքների պատճառով պաշտոնանկ անելու հավանականության մասին։

«Ես ընդունում եմ դա։ Դա ընդունում ես, երբ մարզիչ ես դառնում։ Բայց ես իսկապես հավատում եմ նրան, ինչ անում եմ։ Ես գիտեմ, որ նման ակումբում և նման ճնշման տակ դու միշտ ռիսկի ես դիմում։ Ես դա գիտակցում եմ, բայց ինձ անհանգստացնող ամենակարևորը աշխատանքից ազատվելը չէ։ Խաղերում պարտվելն իմ աշխատանքի ամենադժվար մասն է, չհեռացնելը։ Ես պարզապես ցանկանում եմ հաղթել»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 29 միավոր և այժմ 14-րդ տեղում է։