Հարձակողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 25-ամյա վինգերի ծառայություններով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Դիասի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։
Այս մրցաշրջանում Բրահիմը մասնակցել է Իսպանիայի առաջնության 19 հանդիպման։ Կիսապաշտպանը դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա Արքայական ակումբում է հանդես գալիս 2019 թվականից։