Մադրիդի «Ռեալը» շարունակում է իր վրդովմունքն արտահայտել «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության շաբաթ օրը կայացած խաղում (1:1) մրցավար Խոսե Մունուերայի աշխատանքի մասին:
«Բոլորը տեսան 11 մետրանոցը Վինիսիուսի հետ այդ պահին, բայց VAR-ը չցանկացավ որևէ բան ասել մրցավարին։ Մեդինա Կանտալյեխոյի նպատակն իրականացվել է։ Այսօր հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց մրցավար Խոսե Մունուերան»,- ասվում է Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսության եթերում։
Մադրիդի «Ռեալը» շարունակում է մնալ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։ Իսկ երկուշաբթի օրը «Բարսելոնան» հնարավորություն կունենա միավորներով հավասարվել «Ռեալին»: