Պեպ Գվարդիոլան խոսել է Աբդուկոդիր Խուսանովի ուժեղ կողմերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (4։0) պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի խաղի մասին։

«Խուսանովի արագությունը հարձակման անցումներում հենց այն պատճառով է, որ մենք գնեցինք նրան։ Նա շատ արագ է։ Սակայն Աբդուքոդիրը չափազանց ագրեսիվ է։ Նա դեռ հարմարվում է, բայց ամեն ինչ սովորելը ժամանակի հարց է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 20-ամյա Խուսանովն իր նոր ակումբի կազմում հունվարին տրանսֆերից հետո երեք հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ։