Օմար Մարմուշը՝ «Նյուքասլի» դեմ խաղում գրանցած հեթ-տրիկի մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում երեք գոլ խփելուց հետո կիսվել է տպավորություններով։ Հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով։

«Աննկարագրելի է։ Սա իմ առաջին հեթ-տրիկն է կարիերայում։ Առաջին րոպեից մենք ամբողջովին կենտրոնացած էինք։ Դուք տեսաք, թե ինչպես արձագանքեցինք վերջին խաղին։

Ես զգում եմ, որ արդեն այս թիմի մի մասն եմ: Շնորհակալ եմ սրա համար»,- Մարմուշի խոսքերն է մեջբերում beIN SPORTS-ը։

Հիշեցնենք, որ Մարմուշը «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է դարձել այս ձմռանը։ «Քաղաքայինների» կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ խաղի և դարձել երեք գոլի հեղինակ։