«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանություն է տվել «Լեսթերի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո։ 4
Խաղում դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Միկել Մերինոն, ով փոխարինման դուրս եկավ հարձակվողի դիրքում։
«Մեծ հաղթանակ էր։ Առաջին խաղակեսում մեզ պակասում էր արագությունը, կայուն չէինք հատկապես գնդակով։ Երկրորդ խաղակեսում մենք դա հասկացանք և հաղթեցինք։
Ի՞նչ ասացի Մերինոյին։ Որ նա գոլ կխփի։ Նա վտանգ է ներկայացնում դարպասին։ Միկելը երբեք չի խաղացել ինը համարի դիրքում։ Բայց նա ունի այս բնազդը, նա զգում է, թե որտեղ է վտանգը։ Եվ հետո նա կարող է դա իրականացնել իր մտահղացումը։ Ես ասացի նրան այսօր առավոտյան, որ նա կարող է խաղալ այնտեղ»,- ասել է Արտետան TNT Sports-ին։