Մարկուս Թյուրամը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։

Ըստ Inter Live-ի 27-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Թոթենհեմը»։

Անգլիական ակումբը կարծում է, որ Թյուրամը կկարողանա դառնալ թիմի հարձակման գծի նոր առաջատարը և պատրաստ է տրանսֆերի համար վճարել ակումբի համար ռեկորդային՝ մոտ 80 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Թյուրամը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։