«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածքից հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Գերմանացին շարքից դուրս էր մնացել այն բանից հետո, երբ ծնկի լուրջ վնասվածք էր ստացել սեպտեմբերին «Վիլյառեալի» դեմ խաղում:
Ինչպես հաղորդում է Managing Barca-ն, դարպասապահը շաբաթ օրը ստացած վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել է խաղադաշտում: Սպասվում է, որ 32-ամյա խաղացողը կարող է խաղադաշտ դուրս գալ մինչև մրցաշրջանի ավարտը:
Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը հասցրել է մասնակցել յոթ հանդիպման՝ բաց թողնելով յոթ գնդակ։
Երկուշաբթի օրը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Լա լիգայի 24-րդ տուրում սեփական հարկի տակ կհանդիպի «Ռայո Վալեկանոյի» հետ։