Լամին Յամալը դեմ է արտահայտվել ակումբի ղեկավարության տրանսֆերային ծրագրերին

Կատալոնական «Բարսելոնայի» աստղերից մեկը՝ Լամին Յամալը, դեմ է արտահայտվել ակումբի ղեկավարության տրանսֆերային ծրագրերին։ Այս մասին հայտնում են El Nacional-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ղեկավարները ցանկանում են ամրապնդել աջ եզրային դիրքը, որտեղ խաղում է ֆրանսիացի Ժյուլ Կունդեն։ Յամալը կարծում է, որ այս դիրքի համար «Բարսելոնային» այլ խաղացող պետք չէ։

Լամինը հաճույք է ստանում Կունդեի հետ խաղալուց։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի փորձագետները նրա արժեքը գնահատում են 60 միլիոն եվրո