Ջուդ Բելինգհեմը` «Օսասունայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի մասին

Ջուդ Բելինգհեմը մտահոգություն է հայտնել Իսպանիայում մրցավարության որակի վերաբերյալ:

Լա Լիգայի «Օսասունա»-«Ռեալ» (1:1) հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն առաջին խաղակեսում խոսելու համար խաղադաշտից հեռացրել է մադրիդյան ակումբի կիսապաշտպանին։

Հաղորդվում է, որ անգլիացին դատավորին ասել է. «go to hell»:

«Մենք չենք կարող փոխել հանդիպման ելքը, բայց հուսով եմ, որ տեսանյութը դիտելուց հետո որոշ փոփոխություններ կլինեն։

Պետք է հասկանաս, որ խաղացողները խաղադաշտում են, ու էմոցիաները շատ են։ Երբ խաղադաշտում ես, զգացմունքները կարող են տիրել քեզ, բայց երբեմն դա կարող է հանգեցնել բացասական արդյունքի:

Այս միջադեպերը կասկածի տակ են դնում Իսպանիայում մրցավարության որակը»,- ​​ասել է Ջուդ Բելինգհեմը։