Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ներողություն է խնդրել իր թիմակիցներից՝ Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում (1։1) 39-րդ րոպեին դաշտից հեռացվելու համար։
«Բավական է խոսել թյուրիմացության մասին։ Ուղղակի ուզում էի ներողություն խնդրել թիմակիցներիս նման ծանր դրության մեջ դնելու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության և ըմբռնման համար»,- գրել է Բելինգհեմը սոցցանցերի իր էջում։
Անգլիացի ֆուտբոլիստը հեռացվել է խաղադաշտից՝ մրցավարի նկատմամբ անհարգալից պահվածքի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգհեմը կարող է որակազրկվել երկու-երեք խաղով։