«Ինտերը» որոշում է կայացրել առաջատարներից մեկի ապագայի վերաբերյալ

Միլանի «Ինտերը» որոշում է կայացրել հարձակվող Մարկուս Թյուրամի ապագայի հետ կապված։

«Ինտերը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 27 ամյա ֆրանսիացուն, որը կնախատեսվի մինչև 2030 թվականը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան գրանդի հետ ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։

Transfermarkt-ը Թյուրամի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մարկուսն անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։