Հանս-Դիտեր Ֆլիկը` Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» սայթաքումների մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» սայթաքումները Լա լիգայի 24-րդ տուրում։

«Իհարկե գիտեմ այդ մասին, նրանց հանդիպումներն, տեղեկացված եմ։ Այնուամենայնիվ, մենք կենտրոնացած ենք միայն մեզ վրա։

Մեզ համար կարևոր է մրցաշարային աղյուսակում առաջինը լինելը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: