«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» միավորների կորուստը Լա Լիգայի 24-րդ տուրում։
«Իհարկե գիտեմ այդ մասին, նրանց հանդիպումները նախկինում են եղել, տեղեկացված եմ։ Այնուամենայնիվ, մենք կենտրոնացած ենք միայն մեզ վրա։ Կարծում եմ՝ սա լավագույնն է, ինչ կարող է անել մեր թիմը։ Մեզ համար կարևոր է մրցաշարային աղյուսակում առաջատարներ դառնալը։ Սա մեզ վստահություն կհաղորդի, բայց նախ պետք է հաղթել հանդիպումը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Փետրվարի 15-ին Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ (1։1), իսկ «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Սելտայի» հետ (1։1)։
Փետրվարի 17-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 24-րդ տուրում կհանդիպի «Ռայո Վալեկանոյի» հետ։