«Կոմոն» տրանսֆերային առաջարկ է կատարել «Միլանին»

Իտալական «Կոմոն» փորձել է ձեռք բերել «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսին։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Լրագրողի տեղեկություններով՝ իտալական ակումբը, որի գլխավոր մարզիչն է Սեսկ Ֆաբրեգասը, ֆրանսիացու համար առաջարկել է 47 մլն եվրո, իսկ Թեոյին առաջարկվել է պայմանագիր մինչև 2029 թվականը՝ յոթ միլիոն աշխատավարձով։

Ռոսոներիները պատրաստ էին ավարտին հասցնել գործարքը, սակայն անձամբ Էրնանդեսը հրաժարվել է տրանսֆերից: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը միլանյան թիմի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։