Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է ետղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասի հհայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա եզրային պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: «Ազնվականների» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եվրո։
Ինքը՝ Կունդեն, գոհ է ամեն ինչից «կապտանռնագունների» ճամբարում և, հետևաբար, չի ցանկանում հեռանալ թիմից։ Կատալոնացիները ֆրանսիացուն կարող են նոր պայմանագիր առաջարկել մինչև 2030 թվականը։
Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2027 թվականին։ Այս մրցաշրջանում Կունդեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։