«Չելսին» 90 միլիոն եվրո է առաջարկել նոր հարձակվողի համար

«Բրայթոնի» եզրային հարձակվող Կաորու Միտոման կարող է տեղափոխվել «Չելսի»:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Չելսին» դիտարկում է Միտոմային ձեռք բերելու տարբերակը։ Լոնդոնյան գրանդը կարող է 75 միլիոն ֆունտ (90 միլիոն եվրո) առաջարկել 27-ամյա ֆուտբոլիստի համար, երբ բացվի տրանսֆերային պատուհանը:

Բրայթոնը հրաժարվել էր վաճառել իր աստղին նույն գումարով հունվարին, երբ առաջարկ էր ստացվել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից: