«Բարսելոնան» այս ամառ կարող է մեծ տրանսֆեր կատարել: «Բարսելոնայի» առաջնահերթությունը մնում է նույնը՝ հարձակման ուժեղացում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել բարձրակարգ խաղացողի, ով կարող է խաղալ ինչպես հարձակման ձախ եզրում, այնպես էլ կեղծ ինչ համարի դիրքում:
Առաջատար թեկնածուն «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն է, կատալոնացիների տեսադաշտում են նաև Բիլբաոյի «Ատլետիկից» Նիկո Ուիլյամսը և «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն: Transfermarkt-ը Լուիս Դիասի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։ Նիկո Ուիլյամսի և Ռաֆայել Լեաոյի գինը համապատասխանաբար 70 և 75 միլիոն եվրո է: