«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ամադ Դիալոն կարող է վնասվածքի պատճառով բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: 22-ամյա եզրային հարձակվողը վնասվածքը ստացել է «Թոթենհեմի» դեմ խաղից առաջ մարզման ժամանակ։
Վերականգնման ժամկետների մասին դեռ հաստատված տեղեկություն չկա, սակայն անգլիական լրատվամիջոցները կարծում են, որ կոտդիվուարցին կարող է այլեւս չխաղալ ընթացիկ մրցաշրջանում։
«Չափազանց հիասթափված եմ մրցաշրջանի առանցքային պահին: Ցավոք, վնասվածքի պատճառով որոշ ժամանակով բացակայելու եմ: Ես կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբևէ։ Եկել է տղաներին կողքից աջակցելու ժամանակը։ Մենք պայքարելու ենք», – Դիալոյի խոսքերն է մեջբերում United Stand-ը։