Ռոնալդոն նշել է վատագույն ֆուտբոլիստի անունը, ում հետ երբևէ խաղացել է

Լեգենդար բրազիլացի Ռոնալդոն նշել է ամենավատ ֆուտբոլիստին, ում հետ երբևէ խաղացել է թիմում։

«Լավագույնը Ռոնալդինյոն էր՝ ազգային հավաքականում, իսկ Զիդանը՝ ակումբային մակարդակում։ Զիզուն բարձր դաս ուներ, նա տարբերվում էր, ամեն ինչ անում էր պարզ»,- ասել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը։

Դրանից հետո բրազիլացին անվանել է, թե ով է եղել այն վատագույն ֆուտբոլիստը, որի հետ նա երբևէ հանդես է եկել մի թիմում։ Աշխարհի կրկնակի չեմպիոնը նշել է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Թոմաս Գրավեսենին։

«Նա իսկապես հիանալի տղա էր, իսկապես լավ մարդ։ Բայց նա շատ վատն էր ֆուտբոլում, կոպիտ էր խաղում ու ուժեղ հարվածներ էր հասցնում մարդկանց ոտքերին»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։