Relevo. Մադրիդի «Ռեալը» իր դիրքորոշումը ունի Կառլո Անչելոտտիի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» շարունակում է վստահել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին և ներկայումս չի ծրագրում նրան հեռացնել, սակայն «սերուցքայինների» արդյունքները որոշիչ են լինելու։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն, եթե «Արքայական» ակումբը ընթացիկ մրցաշրջանի վերջում հաղթի Իսպանիայի առաջնությունը կամ Չեմպիոնների Լիգան, ապա իտալացի մասնագետն այնտեղ կմնա մինչև իր պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Եթե ​​մադրիդյան թիմը չհաղթի Լա Լիգամ, Անչելոտտին, ամենայն հավանականությամբ կհեռացվի իր պաշտոնից։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝