Ռանդալ Կոլո-Մուանի․ «Թիմում մեծ փոխըմբռնում կա մարզչի և ֆուտբոլիստների միջև»

Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կիսվել է իր կարծիքով «Ծեր սինյորայի» մարզիչ Տիագո Մոտտայի մասին։

«Մոտտան շատ է խոսում ֆուտբոլիստների հետ և խորհուրդներ տալիս նրանց։ Նա բացատրում է, թե ինչ մեծ ակումբ է դա, և որ մենք պետք է ամեն ինչ տանք դրա համար։ Թիմում մեծ փոխըմբռնում կա մարզչի և ֆուտբոլիստների միջև, սա մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Լավ է, որ մենք ունենք այդպիսի մարզիչ»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում Football-Italia-ն։

Հիշեցնենք, որ Մոտտան «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է անցած ամառ։