ՊՍԺ-ն աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, ֆրանսիական Լիգա 1-ի գրանդի թիրախը Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն է։
Գործարքը կարող է կազմել 45 միլիոն եվրո։ Ռաուլ Ասենսիոն Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի արտադրանքն է։ Պաշտպանը մադրիդյան ակումբի հիմնական կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում մեկ գոլային փոխանցում կատարել է թիմակցին։