ՊՍԺ-ն թիրախավորել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստին

ՊՍԺ-ն պատրաստվում է այս ամառ ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզցիները դիտարկում են ֆուտբոլիստին որպես պաշտպան Մարկինյոսի երկարաժամկետ փոխարինող, ով մայիսին դառնում է 31 տարեկան։

Նշվում է, որ Կոնատեն ուսումնասիրում է հայրենի Փարիզ վերադառնալու տարբերակը։

Կոնատեի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում Կոնատեն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։