Պեպ Գվարդիոլա. «Իլկայ Գյունդողանը ասաց, որ Պրեմիեր Լիգան շատ է փոխվել մեկ տարում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, որ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարծում է, որ Պրեմիեր Լիգան շատ ավելի մրցունակ է դարձել այն տարում, երբ նա հեռացել է։ Գյունդողանը 2023/24 մրցաշրջանն անցկացրել է «Բարսելոնայում»։

«Ես Գյունդողանին հարցրի. «Դու մեկ տարի անցկացրիր «Բարսելոնայում» և վերադարձար։ Այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է ԱՊԼ-ում։ Նա պատասխանեց. «Զգալիորեն»։

Գյունդողանը նվաճեց տրեբլը, մեկ տարով տեղափոխվեց «Բարսելոնա» և վերադարձավ։ Իսկ Պրեմիեր Լիգան փոխվե՞լ է ընդամենը մեկ տարում։ Անհավանական է։ Բայց ճիշտ է, թիմերը շատ ու շատ ավելի ուժեղ են դարձել բոլոր առումներով։ Սրանք մեր չափանիշներն են»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս պահին «Սիթին» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։