«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի «Պորտուի» դեմ խաղի ժամանակ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Արգենտինացի հարձակվողը փոխարինվել է առաջին խաղակեսի վերջնամասում։ Դեռևս հայտնի չէ ֆուտբոլիստի վնասվածքի լրջության աստիճանը։
Դիբալան հռոմեական թիմի շարքերը համալրել է 2022 թվականին՝ ազատ տրանսֆերով տեղափոխվելով Թուրինի «Յուվենտուսից»։
Այս մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։