Նոր տեղեկություն՝ Ռոնալդ Արաուխոյի առղոձական վիճակի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն հաջողությամբ ապաքինվում է նախկինում ստացած աջ կոճի վնասվածքից: Այս մասին իր էջերում հայտնում է Marca-ն։

Այս շաբաթ սա առաջին անգամն է, որ Արաուխոն մարզվում է խմբի հետ, թեև մասնակի: Միևնույն ժամանակ նշվում է, որ Բարսելոնայի մարզչական շտաբը ռիսկի չի ենթարկի Արաուխոյինը։

Դեռ պարզ չէ, թե արդյոք ուրուգվայցին կկարողանա մասնակցել երկուշաբթի Իսպանիայի առաջնության «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպմանը:

Ներկայումս «Բարսելոնան» Լա Լիգայում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ մեկ միավորով զիջելով «Ատլետիկոյին», և երկու միավորով զիջելով Մադրիդի «Ռեալին»: