Միկել Արտետան մեկնաբանել է Կայ Հավերցի վնասվածքը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի հարձակվող Կայ Հավերցի վնասվածքը, ով շարքից դուրս է եկել մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

«Հավերցի վնասվածքը շատ անսպասելի է եղել։ Նա ցանկանում էր ստանալ գնդակը դիպուկ հարվածից հետո, սակայն այդ պահին քաշեց ոտքը։ Հավերցը զգաց, որ վնասել է ազդրի մկանը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում «զինագործների» մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում հարձակվողը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։