ՊՍԺ-ն պատրաստվում է ամռանը պայմանագիր կնքել «Լիվերպուլի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի հետ: Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը ֆուտբոլիստին դիտարկում է որպես պաշտպան Մարկինյոսի երկարաժամկետ փոխարինող, ով մայիսին կդառնա 31 տարեկան։
Կոնատեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։