Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններում Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի բացառել, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։

Ինչպես հայտնում է լրագրող Ժոան Ֆոնտեսը սոցցանցերում, Լապորտան բրազիլացուն հասկացրել է, որ նա կկարողանա վերադառնալ «Բարսելոնա», եթե հասանելի դառնա որպես ազատ գործակալ։

Իր պրոֆեսիոնալ խաղային կարիերայի ընթացքում Նեյմարը հանդես է եկել «Սանտոսում», «Բարսելոնայում», «Պարի Սեն Ժերմենում» և «Ալ-Հիլալում»։

33-ամյա վինգերը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 128 հանդիպում և դարձել 79 գոլի հեղինակ։