Խերար Պիկեն դատարան է հրավիրվել․ հայտնի են մանրամասները

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Խերար Պիկեն դատարան է հրավիրվել կոռուպցիոն գործով ցուցմունք տալու համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Քննարկվող գործը վերաբերում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) հնարավոր կոռուպցիայիը՝ Սաուդյան Արաբիայում երկրի Սուպերգավաթի կազմակերպման համատեքստում։

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ցուցմունք կտա մարտի 14-ին։

2019 թվականի սեպտեմբերին RFEF-ը 40 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հետ՝ վեց տարով երկրում ընդունելու Իսպանիայի Սուպերգավաթը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 240 մլն եվրո, որը կբաժանվի ֆեդերացիայի, ակումբների և Պիկեի գլխավորած միջնորդ «Կոսմոս» գործակալության միջև։ Ընկերությունն իր աշխատանքի համար գանձել է շուրջ 24 միլիոն եվրո։ Ավելի ուշ փորձեր են արվել թաքցնել գործակալության մասնակցությունը պայմանագրին, որի ժամկետը լրանում է 2029 թվականին։

Փորձագետները նշել են, որ «Կոսմոս» հաշվի միջոցների մեծ մասը, որը վճարումներ է ստացել սաուդյան ընկերությունից, «փոխանցվել են նույն խմբի հաշիվներին կամ կապված են դրանց հետ»։ Ենթադրվում էր, որ Պիկեն կարող էր վճարումներ կատարել իր սեփական հաշիվներից, որպեսզի դժվարացնի միջոցների որոնումը: