Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչից առաջ կիսվել է «Բարսելոնայի» մասին իր կարծիքով։
««Բարսելոնան» Լա Լիգայի լավագույն թիմն է։ Նրանք փայլուն են հարձակվում, և այս մրցաշրջանում նրանց ելույթն ինքնին խոսում է այդ մասին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։
«Ատլետիկոն» ու «Բարսելոնան» կհանդիպեն Իսպանիայի գավաթի խաղարկությունում փետրվարի 25-ին։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝