«Չելսին» մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը

Լոնդոնի «Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի հարձակման գիծը։

Ինչպես հայտնում է սոցցանցերի միջոցով ինսայդեր Նիկոլո Շիրան, «թոշակառուների» նպատակն է նիգերիացի կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։

Նիգերիացու ամբողջական պայմանագիրը պատկանում է «Նապոլիին»։ Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը 16 հանդիպում է անցկացրել, դառնալով՝ 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։