«Չելսին» և «Բավարիան» հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոյի» 21-ամյա կիսապաշտպան Պաբլո Բարիոսի նկատմամբ։ Այս մասին հայտնում է BILD-ը։
Ըստ աղբյուրի՝ այս ակումբները պատրաստ են 70 մլն եվրո վճարել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ընդգծվում է, որ Բարիոսի պայմանագիրը ներառում է 100 մլն եվրո վաղաժամկետ խզման կետ։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: